211652_close_icon

Ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացի մոդուլներում կատարվել է փոփոխություն

views-count871 դիտում article-date 20:31 13-06-2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 19-ի N 728-Ա/2  հրամանի  համաձայն՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացի մոդուլներում կատարվել է փոփոխություն՝ վերապատրաստման չափորոշչին և օրինակելի ծրագրին համապատասխանեցնելու  նպատակով: 

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ըստ այդմ` մինչև սահմանված կարգի համաձայն վերապատրաստման գործընթացի մեկնարկը՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում և հրապարակային այլ հարթակներում ուսուցչի հերթական վերապատրաստման վերաբերյալ հայտարարություններ  հրապարակելուց և տարածելուց:

Հարկ է նշել, որ մինչ վերապատրաստման դասընթացի մոդուլների վերահաստատումը` հրապարակված հայտարարության հիմքով կազմակերպված վերապատրաստումները կհամարվեն  առ  ոչինչ:

Նմանատիպ նյութեր