211652_close_icon
views-count784 դիտում article-date 15:16 13-06-2023

Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ ռուսական կողմը Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում․ Ալեն Սիմոնյան

Ակնհայտ է, որ ռուսական կողմն ունի պարտավորություններ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, օրինակ՝ Լաչինի միջանցքի անխափան անցանելիությունը ապահովելու, որը չի կատարում: Նույնիսկ Ռուսաստանը չի կարողանում դա հերքել, այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Գրում է Tert.am-ը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պատավորությունները բավարար չափով չի կատարում:

«Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա։ Բնականաբար ո՛չ։

Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն։ Այո՛, կան։ Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում։ Այ՛ո, ես այդպես եմ համարում: Կարելի է ավելի շատ լծակներ կիրառել որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր