211652_close_icon

Ճապոնիայի դեսպանը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

views-count1460 դիտում article-date 16:49 10-01-2023
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի  Ֆուկուշիման հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից:

«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը:

Նմանատիպ նյութեր