Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան կարող է դաշինքին անդամակցել Վիլնյուսի գագաթաժողովում
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան կարող է դաշինքի շարքերը մտնել արդեն հուլիսին, Վիլնյուսի գագաթաժողովում։ Այս մասին նա ասել է PBS հեռուստաալիքի հարցազրույցում։
«Եա վստահ եմ, որ Շվեդիան կդառնա [ՆԱՏՕ] լիիրավ անդամ։ Եվ գուցե դա տեղի կունենա Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովում հաջորդ ամիս [հուլիսի 11-12-ին], բայց ես դա երաշխավորել չեմ կարող»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Շվեդիան, ՆԱՏՕ գործընկերոջ կարգավիճակ ստանալով, ավելի ու ավելի է ինտեգրվում կազմակերպությանը, սակայն անհրաժեշտ է լիակատար վավերացում։ Սթոլտենբերգը նշել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը, որպեսզի Շվեդիան որքան հնարավոր է շուտ դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։