67524 դիտում
12:59 12-06-2023
Տավուշի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը ընկերների հետ ռեստորանից դուրս գալով, հարձակվել է պարեկների վրա․ պատճառը նրա 13-ամյա տղայի վարած Mercedes-ը «պլաշադկա» տեղափոխելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարեկները պարզում են, որ ավտոմեքենան վարում է երեխա, ով 13-ամյա Վրեժ Խ․-ն է։
Երբ պարեկները փորձում են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։ Նա նաև հայտնում է, որ մեքենան էլ ուրիշ մարդու չի պատկանում՝ պաշտոնյայի է։
Պարեկներն, այնուամենայնիվ, հորդորում են Վարդան Պ․-ին, որպեսզի չխոչընդոտի իրենց աշխատանքին և ավտոմեքենան տեղափոխում են Ոստիկանության Բերդի բաժին։
Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առնում և այդ պահին ռեստորանից դուրս են գալիս մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է լինում նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։ Վերջինս մոտենում է պարեկներին և պահանջում է, որպեսզի տեսախցիկներն անջատեն։ Սակայն պարեկների կողմից մերժում ստանալով, սկսում է հայհոյանքներ հնչեցնել։ Եվ այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը, Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն է, հարձակվում են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցնում նրանցից մեկին։
Պարեկները մի քանի անգամ հորդորում են, որպեսզի չշարունակեն հակաօրինական գործողությունները, դադարեցնեն դրանք և չխոչընդոտեն իրենց օրինական աշխատանքին, սակայն դա օգուտ չի տալիս։ Եվ պարեկները, ստիպված, կիրառում են հատուկ միջոց՝ ցրիչ պղպպեղային միջոց և ձեռնաշղթա։
Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է նրանց տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ այդ 3 անձինք ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Միհրան Խ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես շտաբի պետ։
Նշված անձինք ձերբակալվել են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
18703 դիտում
10:06 02-10-2015
Տավուշի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այս բաժնից
48399 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը