211652_close_icon
views-count1252 դիտում article-date 22:15 11-06-2023

Ռուզաննա Խաչատրյանն` Աննա Հակոբյանի հոդվածի ու իր և ամուսնու դեմ քարոզարշավի մասին․ Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրիում «Կանայք հանուն համազգային միասնության» հանդիպում-հավաքի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ասաց․ «Այսօր հայ ժողովիդի առջև ծառացած ամենակարևոր հարցը արցախյան հիմնախնդիրն է և մեր քույրերի ու եղբայրների ճակատագիրն Արցախում:

Այն անձինք, որոնք փորձում էին ուշադրություն շեղել այդ հանգամանքից, համարում էին, համարում են, որ Արցախը բեռ է և պետք է անմիջապես ազատվել, որպեսզի հանգիստ ապրենք, ցավոք, ապացուցվեց, որ այդպես չէ: Խաղաղության այն ջատագովները, ովքեր համարում էին, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, իսկ նրա ազատագրողները՝ հանցագործներ, եկեք հանձնենք ու հանգիստ կապրենք, ռազմական հանցագործներ են»:

Ռուզաննա Խաչատրյանն անդրադարձավ նախապատերազմյան շրջանին և «մերժման» շարժմանը՝ կարծիք հայտնելով, որ մարդիկ ամեն օր, ամեն ժամ պետք է ջանան իրենց կյանքում ինչ-որ բան փոխել և մարդիկ արդարացիորեն ցանկանում էին փոխել այդ ինչ-որ բանը՝ հանուն ավելի լավի, ոչ թե որ «նախորդները հանցագործներ էին կամ շատ վատը»: 

Նա հորդորեց չանձնավորել այդ գործընթացը, այլ իրադարձությունները դիտարկել «ինչ-որ բան դեպի ավելի լավը» փոխելու համատեքստում: Իսկ 2018 թվականի մարտի 1-ի «սրիկայական գործընթացը Արցախի հանձնման նախնական հայցի ապահովումն էր. այսինքն, գեներալներին ձերբակալում էին, իբրև հանցագործներ, որոնք, իբրև թե կրակել են իրենց ժողովրդի վրա»:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո արդեն Մարտի 1-ի գործը ոչ ոքի չէր հետաքրքրում եւ նաեւ  այս իմաստով, նա համարում է, որ հայաստանյան հեղափոխական գործընթացները ծրագրավորված, պլանավորված էին: Նա «էժանագին եւ կեղտոտ» որակեց գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կատարվածը, ամուսնու՝ Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործն էլ համարում է «բեմականացում»:

Նա հիշեց դեռ 2017 թվականին, այն ժամանակ «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Հակոբյանի գրած մի հոդվածն այն մասին, որ Սեյրան Օհանյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո, իրավունք չունի քաղաքական գործընթացներին մասնակցել, քանի որ «2008-ի մարտի 1-ին կրակել է ժողովրդի վրա», ապա, իր դիտարկումներում եզրահանգեց նրան, որ դեռ 2015 թվականից իր ամուսինը, ինքը եւ իր ընտանիքը «լրագրողական հարձակման տակ» էին ու այդ ամենը Արցախի հանձնման նախապատրաստմանն էր ուղղված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր