Ռուսաստանի Կալուգայի մարզում 2 ԱԹՍ է ընկել
Ռուսաստանի Կալուգայի մարզում կիրակի վաղ առավոտյան 2 անօդաչու թռչող սարք է ընկել, հայտնել է մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան Telegram -ում։
Մի անօդաչու թռչող սարքն ընկել է Ստրելկովկա գյուղի մոտ, մյուսը՝ Մեդինսկի մունիցիպալ շրջանի անտառում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, միայն նվազագույն ավերածություններ են, ասել է Շապշան։
Կալուգայի շրջանը հյուսիսից սահմանակից է Մոսկվայի մարզին։