211652_close_icon
views-count5182 դիտում article-date 21:30 10-06-2023

Մրգաշատցի դպրոցականները հարգեցին ազատամարտիկ Գնել Մաղաքյանի հիշատակը. Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցում օրերս անցկացվեց «Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում» խորագիրը կրող ռազմահայրենասիրական միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան հերոսամարտի մասնակից, մրգաշատցի ազատամարտիկ Գնել Մաղաքյանի մահվան 30-րդ տարելիցին:

Հերոսի անունը կրող դպրոցի բարձր դասարանի աշակերտները հանդես եկան բանաստեղծություններով, ինչպես նաև երաժշտական և պարային համարներով՝ այդպես ոգեկոչելով Գնել Մաղաքյանի և Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակների հիշատակը: «Խոնարհվեցինք բոլոր զոհերի առջև, հարգանքի տուրք մատուցեցինք մրգաշատցի նվիրյալների հիշատակին»,– նշում է միջոցառման գլխավոր կազմակերպիչը, ավելացնում՝ միջոցառման նպատակը աշակերտներին հայրենասիրական ոգով դաստիարակելն էր:

«Նպատակ ունեինք նաև սովորեցնել երեխաներին, որ պետք է միշտ հիշել հերոսներին, փառաբանել նրանց անունը, խոնարհվել նրանց առջև, որովհետև մենք այսօր կանք և ապրում ենք նրանց շնորհիվ»,- շեշտում է նա: 

Կազմակերպող ուսուցիչը Aravot.am-ի հետ կարճատև զրույցում ընդգծել է միջոցառման վերջին համարի կարևորությունը, որի խորհուրդն էր խաղաղ մանկությունը: Նա պատմում է․ «Մենք ուզում ենք, որ մեր մանուկները մեծանան միմիայն խաղաղ երկնքի տակ, որպեսզի ունենան խաղաղ մանկություն: Մանկության և խաղաղության կերպարն ամփոփված էր փոքրիկ երեխայի միջոցով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Նմանատիպ նյութեր