211652_close_icon
views-count787 դիտում article-date 15:43 10-06-2023

Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու վարկածը

Ադրբեջանում զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են պետական սահմանային ծառայության զինծառայող Ռախիլ Ահմեդովի մահվան մասին:

Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հաստատել է դեպքը, նշվում է, որ պատճառը զենքի հետ անզգույշ վարվելն է: Սակայն տելեգրամյան ալիքներում շրջանառվում է տեղեկություն, որ զինծառայողն ինքնասպան է եղել:

Նմանատիպ նյութեր