Վայոց Ձորի մարզում հրազենային վիրավորումից մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող. ռազմական ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ինքնասպանության վարկածը հերքվել է
Դեկտեմբերի 31-ին հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել։ Այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող՝ 18-ամյա Մովսես Արամայիսի Թադևոսյանի դին՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է։
Սկզբում տեղեկություններ էին տարածվել, որ նա ինքնասպան է եղել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հերքվել է ինքնասպանության վարկածը, ու նրան մահացու հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով՝ չենք հայտնում։
Մահացած, ժամկետային զինծառայող, 18-ամյա Մովսես Թադևոսյանն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մ. Թադևոսյանը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: