211652_close_icon
views-count1450 դիտում article-date 12:05 10-06-2023

Որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս. Լևոն Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով, որ կանգնած է երկընտրանքի առաջ:

«Երկընտրանքի առաջ եմ: Որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել 2023-ի մրցաշարին, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս:

Քանի որ ՖԻԴԵ-ն խրախուսում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ յուրաքանչյուր վայրից»,- գրել է Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը։

Հիշեցնենք, որ մրցաշարը կկայանա հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Առաջին երեք տեղերը զբաղեցրած շախմատիստները կորակավորվեն 2024թ. Հավակնորդների մրցաշարին:
 

Նմանատիպ նյութեր