Լևոն Արոնյան. Հանդիսավոր երդվում եմ. դուք ինձ դեռ կտեսնեք թագի համար պայքարում
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուսական chess-news.ru կայքին ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ պատասխանել է նաև ընթերցողների բազմաթիվ հարցերին:
Արոնյանը անդրադարձել է նաև վերջին շրջանում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում իր անհաջող մրցելույթներին: Հարցին, թե ինչու է կորել աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկից, Արոնյանը պատասխանել է. «Ես ոչ մի տեղ չէի կորել, պարզապես անփույթ էի խաղում, ինչը հաճախ է պատահում:
Սակայն այժմ ես նպատակաուղղված եմ նրան, որպեսզի դադարեմ անփույթ խաղալ:
Շուտով ինձ կտեսնեք շախմատի թագի համար պայքարող հավակնորդների թվում: Հանդիսավոր երդվում եմ», ասել է Արոնյանը:
Արոնյանի ամբողջական հարցազրույցը՝ [url=http://chess-news.ru/node/20375]այստեղ.[/url]