211652_close_icon
views-count1303 դիտում article-date 21:42 09-06-2023

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բաց մարզում անցկացրեց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստվելով Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին, այսօր բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դրան մասնակցեցին 24 ֆուտբոլիստ, այդ թվում երեք դարպասապահ: Թիմային պարապմունքին մասնակցեցին 20 խաղացող, իսկ ահա աջ պաշտպան Կամո Հովհանիսյանն անցկացրեց անհատական մարզում:

«Ես ոչ մի խնդիր չունեմ, պարզապես երկու օր առաջ մասնակցել էի խաղի, այդ իսկ պատճառով այսօր վերականգնողական մարզում անցկացրի», - պարապմունքից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կամո Հովհաննիսյանը:

Հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ խաղերի պատճառով ավելի ուշ կմիանան թիմին: Մասնավորապես՝ Անդրե Չալըշըրը Երևան կժամանի հունիսի 11-ին, Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը՝ հունիսի 12-ին: Իսկ ահա Լուկաս Սելարայանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում, հունիսի 14-ին: Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը դեռ պարզ չէ:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին մեր ընտրանին արդեն Երևանում կընդունի Լատվիայի հավաքականին:

Հիշեցնենք, որ Եվրո2024-ի ընտրական առաջին խաղում մեր թիմը սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է Թուրքիայի ազգային թիմին:

 

Նմանատիպ նյութեր