211652_close_icon
views-count2125 դիտում article-date 20:12 13-10-2014

Հայաստանի հավաքականը «բաց» մարզում անցկացրեց

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում սերբերի հետ խաղում վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանը, մասնակցեցին մարզմանը: Հիշեցնենք, որ Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը կկայանա վաղը`Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 20:00-ին:

Նմանատիպ նյութեր