814 դիտում
12:32 09-06-2023
Անուշ Բեղլոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների ուսումնասիրության շտաբի նիստին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանն առցանց եղանակով մասնակցել է Սանկտ-Պետերբուգում կայացած ԱՊՀ մասնակից երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի 40-րդ նիստին: Հայտնում է ՄՊՀ-ն։
Նիստի ընթացքում հավանություն է տրվել թվային շուկաների մասնակիցների գործունեության սկզբունքների և ստանդարտների մոդելային փաստաթղթի, բորսայական առևտրի, դեղամիջոցների ապրանքային շուկաների զարգացման զեկույցների նախագծերին: Քննարկվել են մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման և այլ հարցեր:
ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանն իր խոսքում մասնավորապես շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով օրակարգային թեմաների շրջանակում մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև տեղայնացումն ու կիրառումը և ներկայացրել է Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն ու առաջարկությունները մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման զեկույցների կատարելագործման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր
7178 դիտում
10:38 18-01-2019
Արսեն Ջուլֆալակյանն ու Անուշ Բեղլոյանը դեմ են քվեարկել․ «Ժողովուրդ»
816 դիտում
19:59 21-04-2015
ԱՊՀ երկրները բարձրացնում են հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարի արդյունավետությունը
Այս բաժնից
637 դիտում
21:46 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
1084 դիտում
21:21 23-01-2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
958 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն