14770 դիտում
16:45 08-06-2023
Երևանում Արտաշատի խճուղու մահաբեր փոսը մասամբ լցվել է, սակայն եթե ասֆալտապատում չարվի, այն նորից ավտոմեքենաները կոտրելու է և «իր գիրկն է ընդունելու» վարորդներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը հունիսի 6-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ժողովրդին հայտնի «Տեցի կռուգ»-ից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհին՝ Արտաշատի խճուղում, ճանապարհի ողջ լայնքով հսկայական փոսը պատուհաս դարձել վարորդների համար։
Հրապարակման հաջորդ օրը փոսը լցվել է անհրաժեշտ ցեմենտով ու խճաքար ավազով, ինչի արդյունքում երթևեկությունը մասամբ դարձել է անվտանգ։ Սակայն եթե այդ հատվածը չասֆալտապատվի, ապա մի քանի օր հետո հսկայական փոսը կրկին բացվելու է և վարորդներին իրենց ավտոմեքենաներով «իր գիրկն է ընդունելու», կոտրելով ավտոմեքենաները։
Երևի թե՝ առաջիկա օրերին այդ հատվածը կասֆալտապատվի, ու վարորդներն ու քաղաքացիները կհավատան, որ գործը մինչև վերջ ավարտին են հասցրել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Երևանի ավագանու նիստերից մեկի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը խրոխտ հայացքով, ստալինյան ոճով, հայտարարում էր, որ պետք է անարգանքի սյունին գամել այն մարդկանց, ովքեր ճանապարհներին ինչ-որ աշխատանքներ կատարելու ժամանակ փոս են փորում ու այն չեն լցնում, ինչն էլ դառնում է բազմաթիվ ավտովթարների պատճառ:
Թվում էր, թե Տ. Ավինյանի խոսքը տեղ կհասնի, սակայն պազվում է, որ շատ մարդկանց մոտ դեռ քարե դարն է:
Տևական ժամանակ է՝ Երևանում, ժողովրդին հայտնի «Տեցի կռուգ»-ից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհին՝ Արտաշատի խճուղիում, ճանապարհի ողջ լայնքով հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:
Չկա որևե վարորդ, որը չվնասի ավտոմեքենան նշված փոսով անցնելիս ու այդ ժամանակ բոլորը քաղցր խոսքերով հիշում են Երևանի քաղաքային իշխանություններին, փոսը փորողին ու հսկողություն իրականացնող պատասխանատուներին:
Այսօր՝ հունիսի 6-ին, դարձյալ նույն վիճակն էր տիրում ու փոսը մեծ դժվարությամբ անցնելու պատճառով երթևեկությունը նշված վայրում կաթվածահար էր եղել, խցանումն էլ հասնում էր մոտ 2 կմ-ի:
Վարորդներն ասում էին. «Հեռուստատեսությամբ լսեցինք Տիգրան Ավինյանի խոսքը, բայց ստացվում է, որ նրա խոսքը՝ ով հավակնություններ ունի դառնալու Երևանի քաղաքապետ, գրոշի արժեք չունի:
Գոնե երբ ամպագոռգոռ հայտարարում եք, թե մտածում եք երևանցու մասին, աշխատանքներ եք կատարում, որպեսզի վարորդները նման խոչընդոտների չբախվեն, եկեք, տեսեք, որ ձեր խոսքերը «փուչիկ» են:
Ամոթ է, մի քանի «լապատկա» ասֆալտը բավական է, որպեսզի էս ճանապարհի էդ գլխակեր փոսի հարցը լուծեք, հակառակ դեպքում մեզ թվում է, որ որոշ մարդիկ մտածում են, որ այս ճանապարհը դժգույն ու դժբախտ է»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
12:56 06-10-2021
Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են. Ռուբեն Մելիքյան