1483 դիտում
19:10 06-06-2023
Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի առաջնությանը կարող են մասնակցել 8 ակումբ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:
Նիստի ընթացքում քննության են դրվել արտոնագրման գործընթացին դիմած թեկնածու ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:
Դիմած ակումբներից «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Աղբյուրակ ՄՄ» ՀԿ-ն, սակայն, արտոնագրման գործընթացի ընթացքում հետ են վերցրել իրենց դիմումները՝ չներկայացնելով որևէ արտոնագրային փաստաթուղթ։
Քննելով ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման համար դիմած 8 թեկնածու ակումբների դիմումները՝ Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր են շնորհվել բոլոր 8 թեկնածու ակումբներին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օնոր» ՍՊԸ-ին, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2023/2024թթ․ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:
Նշենք, որ այդ ակումբներից չորսն առաջին անգամ են իրավունք ստացել մասնակցելու 1-ին խմբի առաջնությանը: Դրանք են «Հայասան», «Նիկարմը», «Օնորը» և «Անդրանիկը»:

Նմանատիպ նյութեր
11744 դիտում
09:52 14-06-2018
Վարչապետ Փաշինյանը Կարմիր հրապարակում ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին
Այս բաժնից
1726 դիտում
23:57 06-12-2024
Լողի աշխարհի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա
2029 դիտում
12:43 06-12-2024
ԱՊՕԷԼ-ի երկրպագուները մեծ թվով կժամանեն Երևան Նոայի դեմ խաղին
2008 դիտում
21:42 05-12-2024
Հայաստանը 12 մասնակից կունենա արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում