Բակային ֆուտբոլի առաջնություն` Գյումրու թաղամասերի թիմերի մասնակցությամբ: Առաջնությանը մասնակցել է 11 թիմ, հաղթող է ճանաչվել Արցախ թաղամասի թիմը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բակային ֆուտբոլի առաջնություն` Գյումրու թաղամասերի թիմերի մասնակցությամբ: Առաջնությանը մասնակցել է 11 թիմ, հաղթող է ճանաչվել Արցախ թաղամասի թիմը:
Կազմակերպիչներն ու մասնակցիները հայտարարել են, որ նման մրցաշարերը նպաստում են ֆուտբոլի զարգացմանն ու օգնում շատերին ակտիվ ու առողջ հանգիստ կազմակերպել:
Հավաքատեղին Սևյան թաղամասի «Լոկոմոտիվ» խաղադաշտն է, որը վերանորոգումից հետո երկրորդ տարին անընդմեջ ընդունում է նման մրցաշար:
Խաղադաշտը նորոգվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական հանձնարարականով ու աջակցությամբ:
Խնդիրը կառավարության նախկին ղեկավարին ներկայացվել էր նրա՝ Շիրակի մարզ կատարած այցերից մեկի ընթացքում: