211652_close_icon
views-count529 դիտում article-date 14:17 06-06-2023

Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները դադարեցված են անվտանգային խնդիրների պատճառով․ մարզպետ

Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ընդհանուր առմամբ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են աշխատանքները։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց մարզպետը։

Նմանատիպ նյութեր