211652_close_icon
views-count538 դիտում article-date 11:55 06-06-2023

ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ:

«Աշխատանքային խումբը ստեղծվում է նաև փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։ Այս որոշմամբ հաստատվում է նաև խմբի կազմը»,- ասված է որոշման մեջ:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր