211652_close_icon

Կիևը հաղորդում է Բախմուտի ուղղությամբ առաջխաղացման մասին

views-count1138 դիտում article-date 14:21 05-06-2023
«Ուկրաինական ուժերը շարունակում են առաջ շարժվել Բախմուտի ուղղությամբ», - այսօր իր Տելեգրամ ալիքում գրել է Ուկրաինայի Ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Գրում է «Ազատությունը»։

Ուկրաինացի գեներալի խոսքով՝ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները հաջողությամբ ոչնչացրել են քաղաքի մերձակայքում գտնվող ռուսական մարտական դիրքերից մի քանիսը։

Ալեքսանդր Սիրսկին, սակայն, չի նշել՝ արդյո՞ք սա լայնորեն գովազդված ուկրաինական հակահարձակման սկիզբն է, թե ոչ։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախօրեին ուկրաինական զորքերի լայնածավալ հարձակում է մեկնարկել Դոնեցկից հարավ ընկած շրջանում, որը սակայն հաջողությամբ հետ է մղվել։

Նմանատիպ նյութեր