Ուկրաինական կողմը հաղորդում է Բախմուտի մոտ ռուսական ուժերին ջախջախիչ հարված հասցնելու մասին
Ուկրաինայի զինված ուժերի դեսանտագրոհային 3-րդ բրիգադի հրամանատար Անդրեյ Բիլեցկին ասել է, որ նախօրեին լոկալ հակահարձակման արդյունքում ուկրաինական ուժերը Բախմուտի մոտ ջախջախիչ հարված են հասցրել ռուսական բանակի 72-րդ բրիգադի ստորաբաժանումներին։ Գրում է «Ազատությունը»։
Նրա ասելով՝ ռուսական կողմից զգալի թվով զինծառայողներ են գերեվարվել, մեծ կորուստներ է կրել նաև «Վագների» 3-րդ գրոհային ջոկատը։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդում է, որ 3 կմ լայնությամբ և 2,6 կմ խորությամբ տարածք է ազատագրվել, առանց նշելու կոորդինատները։
Ըստ այլ աղբյուրների՝ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հաստատել է, որ ռուսական բանակի 72-րդ բրիգադի զիվորները փախուստի են դիմել։