2200 դիտում
18:11 10-09-2022
Կիևը հաղորդում է 30 բնակավայրերի ազատագրման մասին
«Վերջին օրերին Խարկովի մարզում ձեռնարկած հակահարձակման ընթացքում ուկրաինական զորքերին հաջողվել է շուրջ երեք տասնյակ բնակավայր ազատագրել», - այսօր հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։ Գրում է «Ազատությունը»։
«Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրերին Ուկրաինայի տարածքից շուրջ հազար քառակուսի կիլոմետր ազատագրվել է զավթիչներից։ Որոշ ուղղություններում Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները թշնամու դիրքերում խորացել են ավելի քան 50 կիլոմետրով։ Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայրեր, որոնք ժամանակավորապես գրավվել էին Ռուսաստանի կողմից, ազատագրվել են կամ անցել են մեր վերահսկողության տակ», - հայտարարել է Շտուպունը։
Ուկրաինական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ երկրի զինված ուժերի ստորաբաժանումներին այսօր հաջողվել է գրավել Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայր հանդիսացող Կուպյանսկ քաղաքը։ Ռուսական իշխանամետ տելեգրամ ալիքներում վերջին ժամերին հայտնված տեղեկությունների համաձայն էլ ռուսական ուժերը նահանջել են նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Իզյում քաղաքից։

Նմանատիպ նյութեր
883 դիտում
12:46 18-05-2023
Կիևը հաղորդում է գիշերը զանգվածային հրթիռակոծությունը կասեցնելու մասին
1045 դիտում
14:21 05-06-2023
Կիևը հաղորդում է Բախմուտի ուղղությամբ առաջխաղացման մասին
Այս բաժնից
1057 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
916 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1336 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է