211652_close_icon
views-count550 դիտում article-date 12:27 03-06-2023

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը

Մայիսի 25-26-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը: Այն նախաձեռնվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել էին հինգ երկրների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և գիտելիքների փոխանակում է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտի մասնագետների միջև:

Երկրորդ օրն անդրադարձ է եղել կիբերանվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը: Քննարկումը բացառիկ հնարավորություն է եղել մասնակից բոլոր երկրների համար ներկայացնել իրենց մոտեցումները, արժեքավոր արձագանքներ ստանալ ընթացիկ խնդիրների վերաբերյալ:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի վաղաժամ նախապատրաստել ընտրական հանձնաժողովներին՝ ապահովելով կիբերանվտանգության և հիբրիդային տեղեկատվության զարգացող ռիսկերի իրազեկումը:

Նմանատիպ նյութեր