Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն, որտեղ ծանոթացել է ֆերմայի գործունեությանն ու հետևել արտադրական գործընթացին։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը նշել է, որ խխունջների արտադրությունը պատմականորեն Հայաստանում զարգացած չի եղել, մինչդեռ բարձրարժեք գյուղատնտեսության մասին խոսելիս, հարկավոր է հաշվի առնել նաև այս կարևոր ենթաուղղությունը:
Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ խխունջների համաշխարհային շուկան մեծ է, առկա է պահանջարկ: Հիմնական սպառող և ներկրող երկրներն են Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան: