211652_close_icon

Արցախի ԱԳ նախարարին է փոխանցվել ԱՀ ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

views-count790 դիտում article-date 20:08 02-06-2023
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից։ 

«Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։
 

Նմանատիպ նյութեր