32093 դիտում
15:52 02-06-2023
Կասկադյորական ավտովթար Տավուշի մարզում․ Mercedes-ը հայտնվել է Աղստև գետում, կիսակողաշրջված բախվելով ծառին․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջանի փրկարարներն ու Դիլիջան ԲԿ-ի բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի վարչական տարածքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել Աղստև գետի ափին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վարորդին քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից, ապա տեղում Դիլիջանի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այդ թվում՝ պարանոցի հատվածում տեղադրել ֆիքսատոր և տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Արայիկ Աբովյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն դասակի պարեկ Գագիկ Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Արարատ Մինասյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Հրշեջ-փրկարարները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+