211652_close_icon

Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը

views-count1186 դիտում article-date 19:25 01-06-2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրել է 44-ամյա պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի պաշտպանության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հրահատի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:

Նմանատիպ նյութեր