562 դիտում
22:16 31-05-2023
Արցախը կանգնած է ցեղասպանության վտանգի առջև․ Սաղաթելյանը՝ Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբին
Մայիսի 29-31֊ն իմ հրավերով աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Արգենտինայի հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները:
Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․
«Այցելեցեինք նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին:
Հյուրերի հետ եղանք նաև Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհեցինք հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի անդամների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջազգային համագործակցության և Արգենտինայի հայ համայնքի դերակատարության մասին։
Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է Ադրբեջանի կողմից ՀՀ֊ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ռազմագերիների խնդիրների մասին։
Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` նշել եմ, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, և Արցախի խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց է, այլ առաջին հերթին սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու իրավունք»,- նշել է նա

Նմանատիպ նյութեր
736 դիտում
09:58 24-04-2023
Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ
1303 դիտում
08:40 27-05-2014
Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջև․ Ժողովուրդ
Այս բաժնից
331 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
748 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
340 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին