Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Մոլդովայում նախատեսվում է հունիսի 1-ին, հաղորդում է Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ակնկալվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 1-ին ԵՔՀ նիստի շրջանակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա, որտեղ գտնվելու է մայիսի 31-ից հունիսի 2-ը:
Փաշինյանը Քիշնեւում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովին: Միջոցառման շրջանակներում տեղի կունենան ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ:
Մոլդովայում նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: