211652_close_icon
views-count12190 դիտում article-date 13:40 31-05-2023

Վրաերթ Երևանում․ 44-ամյա վարորդը Lexus-ով հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հայկ Խ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան 13/10 հասցեի դիմաց հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 34-ամյա Օֆելյա Գ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Եվ մինչ շտապօգնության ժամանումը, նա վթարի հարևանությամբ գործող DUSON ներքնակների խանութի աշխատակիցների հետ օգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Սիմակ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Ղուկաս Սարգսյանը։ 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր