211652_close_icon
views-count30383 դիտում article-date 21:54 28-05-2023

Երևանում 23-ամյա վարորդը Mercedes GL 500-ով Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, Երևանի բնակիչ 23-ամյա Կորյուն Կ.-ն, իր վարած Mercedes GL 500 մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանն ու Գրիգոր Դավթյանը:

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր