Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի դաշտը նեղանում է ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան
Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկմանը, որ ՀՀ-ն շարունակում է լինել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ, որտեղ բոլոր մասնակիցները բացի Հայաստանից ոչ ժողովրդավարական պետություններ են։ Եվ արդյո՞ք լինելով ավտորիտար երկրների ընտանիքում, վտանգ ենք ստեղծում մեր ժողովրդավարության համար:
Խոսելով՝ արտաքին մարտահրավերների մասին, Փաշինյանը ընդգծեց․ «Երբ սկսվել էին Ուկրաինայի գորոծղությունները, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն, ու դա գոհունակություն էր ձևավորում բոլոր գործընկերների մոտ, բայց ժամանակի ընթացքում ՀՀ-ի մանևրի դաշտը նեղանում է։ Սա լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար»։