859 դիտում
22:48 30-05-2023
Մայր Աթոռում Աստվածաշունչ, Նոր Կտակարան, Նարեկ են նվիրել ՀՀ ԶՈւ տարբեր զորմասերի զինծառայողների
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության հետ համատեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը։
Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ ԶՈւ տարբեր զորմասերի զինծառայողները, ովքեր հաղթահարել էին մրցույթի առաջին փուլը։
Վիտորինան բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի հայրական սերն ու օրհնությունը։
Ակտիվ մասնակցության և սուրբգրային գիտելիքների բարձր պատրաստվածության համար բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Աստվածաշունչ մատյաններով, Նոր Կտակարաններով, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերով և պատվոգրերով։
Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի օրհնության խոսքով։
Մայիսի 31-ին «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Նմանատիպ նյութեր
1508 դիտում
10:09 05-09-2015
Սահմանադրական բարեփոխումների ոչ մի փաստաթուղթ ոչ մի երկրում չի կարող լինել Աստվածաշունչ. Շարմազանով. «Առավոտ»
6691 դիտում
17:13 25-04-2016
Էդգարը Աստվածաշունչ կարդալու համար աթոռի փայտով հարվածել է կնոջը. Ամոթ
Այս բաժնից
2161 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր