211652_close_icon
views-count1072 դիտում article-date 17:32 30-05-2023

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը․ Սլովենիայի խորհրդարանի նախագահ

Մենք ողջունում ենք ԵՄ ներկայությունը տարածաշրջանում և մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ քաղաքացիական առաքելությանը։ Այս մասին մայիսի 30-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը։

Նրա խոսքով, այն նպատակ ունի երկու կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծել։ «Մենք հետեւում ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակին»,- ընդգծել է նա։

Պատգամավորը նշել է, որ իրեն հուզել է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությունը։

«Մենք կարեւոր ենք համարում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբերի մակարդակով»,- հավելել է նա։

Նշենք, որ ԵՄ դիտորդների քաղաքացիական առաքելությունը տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր