211652_close_icon
views-count1000 դիտում article-date 12:58 30-05-2023

Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի

Հունիսի 1-ին` Երեխաների  պաշտպանության միջազգային օրը, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների (մինչև 18 տարեկան) մուտքն անվճար կլինի:

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ աշխատանքային ժամերն են՝

«Ամբերդ» պատմամշակութային արգելոց (10:00-18:00)
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան (09:00-22:00)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը (10:00-19:00)
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց (10:00-18:00)
«Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան ( 10:00-18:00)։

Նմանատիպ նյութեր