1213 դիտում
10:55 29-05-2023
ՔՊ-ական 4 պատգամավորներ և ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը գործուղվել են Կանադա
ՔՊ-ական պատգամավորները եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հունիսի 28-ից հուլիսի 5-ը կգործուղվեն Վանկուվեր (Կանադա): Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Կանադայում կմասնակցի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Պատգամավորների գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին:

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
12:54 13-02-2023
ՔՊ-ական և ընդդիմադիր 9 պատգամավորներ մեկնում են Քիշնև՝ մասնակցելու «Եվրանեսթ» ԽՎ նստաշրջանին
Այս բաժնից
1246 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1294 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով