953 դիտում
09:40 30-05-2022
Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը գործուղվել են Ֆլորենցիա. նրանցից մեկի ճանապարհածախսը վճարել է հրավիրող կողմը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հրաչյա Հակոբյանը գործուղվել են Իտալիա:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 29-ից հունիսի 1-ը Ֆլորենցիա (Իտալիայի Հանրապետություն) գործուղել ՈՒՄՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին եւ ՈՒՄՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանին:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Հ. Հակոբյանի), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը (Հ. Հակոբյանի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ս. Գաբրիելյանի) եւ գիշերավարձի (Ս. Գաբրիելյանի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1441 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ