31579 դիտում
15:45 19-01-2024
Հակասանիտարական իրավիճակ՝ Երևանում. երեխաների խաղահրապարակը վերածվել է կոյուղաջրերի հավաքատեղիի. բնակիչներն ասում են՝ «Տիգրան Ավինյանը խոստացավ ու չարեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արշակունյաց 135 հասցեում գտնվող շենքերի տարածքում իսկական գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է։ Կոյուղաջրերը կուտակվում են անմիջապես խաղահրապարակում, որը բարեկարգված է, բայց կոյուղաջրերի պատճառով երեխաները այն օգտագործել են չեն կարողանում։ Քաղաքացիներն ասում են՝ ամեն անգամ Վեոլիա Ջուր ընկերություն են զանգում, գալիս են, մաքրում, բայց 3 օր հետո նորից նույն վիճակն է։ Վերջին անգամ նույնիսկ մի քանի օր զանգելուց հետո չեն եկել։ Կոյուղաջրերը խաղահրապարակից բացի, լցվում են նաև առաջին հարկի բնակարններն ու նկուղները։ Պատճառը ըստ քաղաքացիների այն է, որ խողովակը կոտրված է։ Վստահ են եթե դրանք փոխեն, խնդիրը հաստատ կլուծվի։ Բայց ոչ ոք չի շտապում դա անել։
Իսկ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հորդորել են սպասել։ Բայց քաղաքացիներն ասում են անհնար է այդ հոտին դիմանալ այն դեպքում, երբ ձմեռ է։ Վախենում են պատկերացնել՝ ինչ կլինի ամռանը։ Քաղաքացիների խոսքով՝ անգամ քաղաքապետարանում գիտեն այս խնդրի մասին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը իրենց խոսք էր տվել, որ կլուծեն հարցը։ Բայց ասում են՝ փոխարենը տարածքն ասֆալտողները դիտահորերն էին փակել։ Խնդրի մասին Վեոլիա Ջուր ըկերությանը տեղեկացրել ենք նաև մենք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+