211652_close_icon

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

views-count1177 դիտում article-date 15:11 28-05-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր