32891 դիտում
14:13 28-05-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ Դավիթաշենի «Ձոր 1» թաղամասի ձորում հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասի ձորում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության Բիս1 աստիճան։ Տեղում աշխատում են նաև հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվում է մոտ 2000 ք/մ խոտածածկ տարածք, թփուտներ և ծառեր։
Հրշեջների աշխատանքը դժվարանում է քամու պատճառոց։ Սակայն նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը, և այս պահին հետախուզական աշխատանքներ են կատարում կրակի օջախներ հայտնաբերելու և դրանք մարելու ուղղությամբ։
Թե ինչից է առաջացել կրակը՝ պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1399 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)