Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Առաջին հանրապետության օրը
Այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը:
1918 թվականի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս։ Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի՝ շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն:
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»,- ասված է Թիֆլիսում Հայոց Ազգային խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագրում:
Ավելի ուշ հրապարակվեց Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության կազմը. վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյանը, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյանը:
Առաջին Հանրապետությունը բռնազավթվել է Ռուսաստանի կողմից 1920 թվականի դեկտեմբերին, 1921-ի փետրվարին հայ ժողովուրդն ապստամբել է և վերականգնել անկախությունը, սակայն ապրիլին Ռուսաստանը կրկին բռնազավթել է Հայաստանը։
Խորհրդային կայսրության կործանումից հետո Առաջին Հանրապետությունը շատ կարևոր նշանակություն է ունեցել ներկայիս պետականության վերականգնման հարցում: