211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ Ագարակում 55-ամյա վարորդը «Hummer»-ով բախվել է ճանապարհին հայտնված կովին, որը սատկել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count21351 դիտում article-date 20:29 24-06-2025
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագարակ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Վարուժան Գ․-ն իր վարած «Hummer» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով կովը սատկել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության  Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանը և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Մելքոնյանը և Արգիշտի Գալստյանը։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր