Ստեփանակերտն ու Շուշին նշում են Մայիսի 9-ի Հաղթանակի օրը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Արցախի Հանրապետությունում մեծ շուքով և հանիդսավորությամբ նշվեց Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը:
Արցախի ու Հայաստանի ղեկավարների, հազարավոր հայ քաղաքացիների, սփյուռքահայերի, օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ Ստեփանակերտում և Շուշիում բազմաթիվ հանդիսավոր միջոցառումներ, ռազմական շքերթներ, համերգներ կայացան:
Թերևս, այսօր Արցախում մարդ չի եղել, որը այս կամ այն կերպ մասնակցած չլիներ տոնակատարություններին, քանի որ բոլորն էլ իրենց ավանդն են ներդրել Արցախի ազատամարտին, բանակի կազմավորմանը, Արցախի Հանրապետության կազմավորմանը:
Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են: Ներկայացնում ենք Ստեփանակերտի և Շուշիի տոնակատարությունների բացառիկ լուսանկարներ: