211652_close_icon
views-count85552 դիտում article-date 14:43 12-10-2023

Հնդիկների անհավանական արկածները՝ Երևանում. մի խումբ հնդիկներ կասկածվում և որոնվում են ավազակային հարձակում կատարելու և 4000 դոլար հափշտակելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ձևակերպված փաստաթղթեր հոկտեմբերի 7-ին, ավազակության մասին ոստիկանության բաժին դիմած քաղաքացու ահազանգի հիման վրա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00:30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք, աջ ականջի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի:
Հիավանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի ավանդական բժշկության համալսարանի ուսանող 22-ամյա Ս. Նազիրն է, ով ոստիկաններին հայտնել է, որ տանը շշով հարվածել են գլխին:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն բժշկական կենտրոն «աջ ուսագոտու փակ վնասվածք, վերջույթների քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է ևս մեկ քաղաքացի:

Տեղում ոստիկանները պարզում են, որ նա նույնպես Հնդակաստանի Հանրապետության քաղաքացի, նույն համալսարանի ուսանող 24-ամյա Ա. Հարինն է, ով հայտնել է, որ տանը ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են որ վերջիններիս ծանոթներ, Հնդակաստանի Հանրապետության քաղաքացիներ Ջագան Մոհամը, Աուստին Ջեյմսը, Աշիք Շահը, Սուհաիլ Ջաֆֆերը, Անասը, Շերոնը, Նաբիլը, Ջունեսը և Նիհալը մուտք են գործել նշված բնակարան, ծեծի ենթարկել Սաֆան Ն.-ին ու Ա. Հարիին, ապա, ըստ վերջիններիս հայտարարության, բնակարանից հափշտակել 4000 ԱՄՆ դոլար ապա կոտրել ASUS համակարգիչը և հեռացել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ կասկածյալ հնդիկներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր