211652_close_icon

Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը. Տիգրան Աբրահամյան

views-count1021 դիտում article-date 16:43 26-05-2023
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համարում է, որ Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը Լաչինի միջանցքում, Ռուսաստանի գործողությունները պետք է լինեն շատ ավելի հասցեական: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

«Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա՝ հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա: Ռուսաստանը ոչ միայն որպես եռակողմ փաստաթղթի կողմ, այլ նաև՝ մեր տարածաշրջանում ներկայացված խոշոր «խաղացող», այս մասով ունի իր պատասխանատվությունը»,-ասաց Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր