211652_close_icon
views-count805 դիտում article-date 23:11 25-05-2023

Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ 

«Շառլ Ազնավուրի որդու, նրա կնոջ, «Ազնավուր» հիմնադրամի անդամների հետ այցեցինք բազմաթիվ քանդակների հեղինակ՝ հայտնի հայ քանդակագործ Դավիթ Երևանցու արվեստանոց։

Նրա աշխատանքներից շատերն այսօր էլ տեղադրված են աշխարհի տարբեր հատվածներում։

Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն ու հենց դրա համաձայն էլ քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»,-տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Նմանատիպ նյութեր