1504 դիտում
12:59 15-03-2023
Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանի տեղը. վերջինս կտեղափոխվի
Երեւանի ավագանին այսօր՝ մարտի 15-ի իր նիստում համաձայնություն տվեց Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու համար: Այն ընդունվեց միաձայն՝ 49 կողմ ձայներով: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի գրությունը, որով վերջինս առաջարկում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը:
Հատկանշական է, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը ժամանակակից քանդակագործությանը բնորոշ տարր հանդիսանալով՝ Երևանում դրվելիք արձանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի:
Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները և կիրականացվի Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված:
Ռոդենի արձանը կշարունակի տեղակայված լինել հրապարակի համապատասխան վայրում և կշրջափակվի անհրաժեշտ արգելապատնեշներով, որոնք քանդակը կապահովագրեն հնարավոր միջադեպերից:
Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը: Քանդակը մայթին ավելի մոտեցնելով, հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի ստեղծագործությունը, ինչը, ներկայումս արձանի փոքր չափով պայմանավորված լինելով, հանրությանը գրեթե անտեսանելի է:

Նմանատիպ նյութեր
1789 դիտում
15:31 11-03-2023
Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը․ ավագանու անդամ
1027 դիտում
23:11 25-05-2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը
1165 դիտում
11:17 28-08-2023
Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Այս բաժնից
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
508 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում