211652_close_icon
views-count823 դիտում article-date 13:09 25-05-2023

Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը

Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Միջոցառումն ունի 3 հիմնական ուղղություն՝

Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,
Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,
Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։

Մանրամասները ներկայացված են միջոցառման նախնական օրակարգում՝ https://bit.ly/3pNtA1a ։

«Կապի եվրոպական գագաթնաժողով»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ https://bit.ly/41KDVs2։

Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը՝ այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր՝ ոչ ավանդական մոտեցումներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ «Կապի եվրոպական գագաթնաժողով»-ի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը։

Նմանատիպ նյութեր