ԱՄՆ-ում ծայրահեղականության դեմ պայքարի թեմայով գագաթնաժողով կանցկացվի
ԱՄՆ-ն իր միջազգային գործընկեր-պետությունների հետ փետրվարի 18-ին Վաշինգթոնում գագաթնաժողով կանցկացնի՝ բռնի ծայրահեղականության դեմ պայքարի հարցերի շուրջ:
Սպիտակ տունը հայտնել է, որ գագաթնաժողովի կազմակարպման պատճառ են հանդիսացել վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցած ահաբեկչությունները և ուժերը համակարգելու համընդհանուր անհրաժեշտությունը:
Հայտնի է նաև, որ ժողովին մասնակցելու են գործընկեր երկրների մի շարք ներկայացուցիչներ և կրոնական առաջնորդներ:
Հանդիպման ընթացքում մեծ նշանակություն է տրվելու ծայրահեղականության քարոզի տարածմանն ուղղված պայքարին և կանխման միջոցառումներին: